ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն          Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ       Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան    

18 փետ 2023 15:14

Հայտնվել են տեսանյութեր, որտեղ թուրքերը վիրավորում են հայերին, ասում, որ իրենց այդ օգնությունը պետք չէ, հայերից օգնությունը ընդունելը վիրավորական է իրենց համար

Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով օրերս հայկական մեքենաներ անցան։ 100 տոննա մարդասիրական բեռով հինգ բեռնատարները առավոտյան հատեցին միակողմանիորեն բացված սահմանը՝ ուղևորվելով աղետի գոտի՝ շուրջ 600 կիլոմետր հեռու Ադիյաման։ Հենց այս քաղաքում էր աշխատում նաև հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։ 

Մեկնարկած բանակցություններում Թուրքիան ներկայացնող դեսպան Սերդար Քըլըչը թվիթերյան գրառմամբ թեպետ շնորհակալություն էր հայտնել հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ու նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ օգնությունն իրականություն դարձնելու ջանքերի համար, սակայն ինչպես վկայում են թուրք օգտատերերի կողմից համացանց տեղադրած տեսանյութերը, Թուրքիայում այդքան էլ չին սպասում հայերի օգնությանը։ Տեսանյութերում թուրքերը վիրավորում են հայերին, ասում, որ իրենց այդ օգնությունը պետք չէ, հայերից օգնությունը ընդունելը վիրավորական է իրենց համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր