Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

18 փետ 2023 15:32

Տեսանյութ.Մանկապղծության մեջ մեղադրվողը ազատության մեջ է և պետական պաշտոն է զբաղեցնում. Politik.am

Մանկապղծության մեջ մեղադրվողը ազատության մեջ է եւ պետական պաշտոն է զբաղեցնում։ Այս մասին հաղորդում է Politik.am-ը։ Ըստ կայքի՝ 2020-ին հարուցված քրեական գործով «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարիչ Խաչիկ Վարազդատի Վարդանյանը մեղադրվում է 16 տարին չլրացած տղայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնոգրական նյութեր տարածելու մեջ։

Դատախազությունից Politik.am-ին հայտնել են, որ Խաչիկ Վարազդատի Վարդանյանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում եւ տարբեր վայրերում  իր սանի՝ 16 տարեկան Ա․Ա․-ի նկատմամբ  2018-ից մինչեւ 2020-ը ընկած ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ է կատարել։

2021 թվականին հոկտեմբերի 31-ին, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարան, գործը դատաքննության փուլում է։

Կայքի տեղեկությունով, Խաչիկ Վարդանյանը ազատության մեջ է։ Ավելին՝ ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության կայքի, նա «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում աշխատում է որպես վարիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր