Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

18 փետ 2023 17:25

Բա հայաստանյան կլանից ասելիք չունե՞ս «ճիշտ» խոսող մարդ ...Բանակ չունենք Սպարապետից հետո, բայց 2016-ին հրետանին է կանգնեցրել քառօրյա պատերազմը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Հարցեր...

Պատասխանել պետք չի ...
Հնարավո՞ր է արդյոք ՀՀ-ում լինել որևէ պաշտոնում, չթալանել և ունենալ հարստություն, գազալցակայան, տներ, մեքենաներ և այլն ...
Թալանից գոնե խոսեն այն մարդիկ, որոնք էդ թալանի մեջ որևէ առնչություն չեն ունեցել, կամ թե էդքան հզոր հրամանատար ես, քո մարտական ընկերները թալանում էին ու նստած նայում էիր և որևէ քայլ չէիր ձեռնարկում, հիմա խոսում ես, որ ի՞նչ։

Եթե ես էի կարողանում իմացածս հակաօրինական գործողությունների մասին խոսել բարձրաձայնել, կռիվ տալ, հարյուր բան կանխել, մի հարյուրի մասին էլ չիմանալ, բա դու քանի՞ հատը կանխեցիր, քանի՞ հատի մասին խոսեցիր և այլն ... մեծն հրամանատար...
2019 թ. ՊՆ-ում տեղի ունեցող պատրոն դավոյի և յուրայինների արկածները մենք էինք բարձրաձայնում, դու ու քոչարյան անդրանիկը կոծկում ու թեման փակում էիք, բա էդ ո՞նց էդպես ստացվեց ...
Բա որ 2016 ին վառելիքը գողացել են ( ինչը ես 2016-ից բարձրացայնում եմ), բա էդ ինչո՞ւ լռեցիր ձեր հանձնաժողովի զեկույցում այդ դրվագների չարտացոլման ժամանակ ...
Եվ վերջապես, ո՞վ եք դուք, որ Հանրային Հեռուստատեսությունը դարձրել եք ձեր անձնական «սա ասաց, նա ասաց, ես ասացի» բամբասանքի տեղ ...
Թե բա` ղարաբաղյան կլանը...
Բա հայաստանյան կլանից ասելիք չունե՞ս «ճիշտ» խոսող մարդ ...
Բանակ չունենք Սպարապետից հետո, բայց 2016-ին հրետանին է կանգնեցրել քառօրյա պատերազմը ( որն, ի դեպ, նաև համարեց դիվերսիոն հարձակում)... ։

Արցախն էլ դարձրել են գնդակ` գլորում են սրանից նրան, նրանից՝ նրան։
Արցախը, ըստ ձեզ, կլանների է պատկանո՞ւմ, թե՞ հայ ժողովրդին, հիմա Կոտայքն էլ քո՞նն է, ու դու էնտեղի բդեշխն ե՞ս։
Առք ու վաճառքի հոտն էլ հստակ գալիս է ...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր