Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

20 փետ 2023 14:50

Ռուսաստանը, կարծես, բավարար պահեստազոր չունի հարձակումն ակտիվացնելու համար․ ISW

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա վերլուծության մեջ ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանը չունի բավականաչափ ազատ պահեստազոր, որպեսզի նրանց նետի Լուգանսկի շրջանում սկսված հարձակմանը և շոշափելի հաջողությունների հասնի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
Ինստիտուտը, վերլուծելով Արևմտյան ռազմական օկրուգի խմբավորման կազմը, որը փորձում է առաջ շարժվել Սվատովո-Կրեմեննայա գծից, նշում է դրանում որոշ տանկային ստորաբաժանումների բացակայությունը, որոնք անվանապես պետք է այնտեղ լինեն, և դրա հիման վրա ենթադրում է, որ ռուսները դժվարություններ ունեն զրահատեխնիկայի կորուստները լրացնելու հարցում։
 
«Ռուսական ուժերը, մեծ հավանականությամբ, ռեզերևում ունեն որոշակի մեխանիզացված ստորաբաժանումներ, սակայն այս սահմանափակ պահեստազորի ուղարկումը Լուգանսկի շրջանի ռազմաճակատ դժվար թե լրջորեն փոխի հարձակման ընթացքը»,- նշում են վերլուծաբանները։ Նրանք կանխատեսում են, որ վերջին պահեստազորի ներգրավմամբ, եթե տեղի ունենա, հարձակումը կարող է որոշակի թափ հավաքել, բայց այն շարքից դուրս կգա՝ մինչև ռուսներին հաջողվի որևէ ռազմավարական նպատակի հասնել։
 
Զրահատեխնիկայի պակասի վերաբերյալ ISW-ն հիշեցնում է, որ ռուսները, ենթադրաբար, կորցրել են մինչև 16 տանկային գունդ, և այժմ նրանք ժամանակ չունեն վերանորոգելու և ճիշտ տեմպերով նոր տանկեր կառուցելու համար: «Վերականգնված տանկային գնդերի և բրիգադների բացակայությունը, այնուամենայնիվ, ռուսական ցամաքային զորքերին զրկում է հարվածային ուժից, որը թույլ կտար բեկում իրականացնել և օգտվել դրա պտուղներից։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Արևմտյան ռազմական օկրուգը մինչ օրս որևէ բեկում չի իրականացրել»,- գրում է ISW-ին։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր