Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 փետ 2023 14:10

ՊՆ-ն վարժական նոր հավաքներ անցկացնելու մասին նախագիծ է ներկայացրել. ովքեր կընդգրկվեն այս անգամ

Պաշտպանության նախարարությունը վարժական նոր հավաքներ անցկացնելու մասին է հայտարարում։ Գերատեսչությունը նախագիծ է ներկայացրել e-draft հանրային քննարկման հարթակում՝ նշելով, որ այս անգամ դրանք կանցկացվեն ապրիլի 15-ից հունիսի 15-ը։՚
 
Ըստ նախագծի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Մասնավորապես, հավաքներին կմասնակցեն մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ;
Հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային, որոնցից 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ; Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով վարժանքներին պետք է մասնակցի մինչև 59 պահեստա­զո­րային, որոնցից 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ;
 
Կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ;
 
Հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 3 – 27-ը ներառյալ; Ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա­զո­րային, որոնցից 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ;
 
Տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ; Թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ:
 
Որպես հիմնավորում՝ պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։
 
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ»,- ասվում է փաստաթղթում։
 
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով Պն-ին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր