Չհասցրեց հեռանալ.ֆուտբոլիստը ծրագրել էր հեռանալ երկրից աղետից ընդամենը 5 ժամ առաջ

Ավելի վաղ «Հաթայսփորի» ներկայացուցիչներն ասել էին, որ ֆուտբոլիստը պատրաստվել էր լքել թուրքական ակումբը երկրաշարժից ընդամենը հինգ ժամ առաջ:
«Նա ուզում էր հեռանալ «Հաթայսպորից»: Նա մի քանի առաջարկ ուներ, և մարզիչը կողմ էր նրա հեռանալուն։ Այն բանից հետո, երբ Քրիստիանը գոլ խփեց, նա որոշեց տոնել դա թիմի հետ և մնալ: Երեկոյան 23:00-ին նա ինքնաթիռի տոմս էր պատվիրել դեպի Ֆրանսիա՝ ընտանիք վերադառնալու համար, սակայն չեղարկել էր այն և որոշել վերադառնալ մեկ օր անց։ Հետո՝ առավոտյան ժամը 4-ին երկրաշարժ եղավ»,- «Հաթայսպորի» ադմինիստրատիվ մենեջեր Ֆաթիհ Իլեկի խոսքերն է մեջբերել Goal-ը։
Աթսուն 31 տարեկան էր։ Կարիերայի ընթացում Գանայի հավաքականի ֆուտբոլիստը հասցրել էր խաղալ «Չելսիում», «Էվերթոնում», «Նյուքասլում», «Բորնմութում», «Պորտուում», «Մալագայում» և այլ թիմերում։ Թուրքական թիմին նա միացել էր 2022-ի սեպտեմբերին։