Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

21 փետ 2023 15:14

Արեւմուտքի նպատակն է Ռուսաստանից պատմական տարածքներ խլելը,նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով

 «Հակա-Ռուսաստան» ստեղծելու Արեւմուտքի նախագիծը, որն այժմ իրականացվում է Ուկրաինայում, նպատակ ունի Ռուսաստանից խլել այսօր Ուկրաինա անվանվող պատմական տարածքները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի ուղերձում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ «հակա-Ռուսաստանի» ստեղծման նախագիծը, որն Արեւմուտքն այսօր իրականացնում է Ուկրաինայում, «նոր չէ»։ «Այն գործադրել են ե՛ւ Ավստրո-հունգարական կայսրությունում, [այն գործադրել է] ե՛ւ Լեհաստանը, ե՛ւ այլ երկրներ՝ մի նպատակով. մեր երկրից խլել այդ պատմական տարածքները, որոնք այսօր անվանվում են Ուկրաինա։ Ահա թե որն է այդ նպատակը, ոչ մի նոր բան չկա, ոչ մի նոր բան, ամեն ինչ կրկնում են»,- ընդգծել է նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձին հայտարարել է, որ նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն «վհուկների որս» կազմակերպել։

«Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական և այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիևի ռեժիմին և արևմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»։

Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Ուկրաինայում հակամարտությունը հրահրելու և զոհերի համար պատասխանատվությունը կրում են Արևմուտքը և «Կիևի ռեժիմը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր