Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

21 փետ 2023 17:09

Պուտինը հանձնարարել է պատրաստվել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը, եթե դա առաջինը անի ԱՄՆ-ն

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։ Բացի այդ, նա հանձնարարել է պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։ Այս մասին գրում է BBC-ն:


Ինչպես պարզաբանել է Պուտինը, ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է վերադառնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, ներառյալ ռուսական օբյեկտներ արևմտյան փորձագետների ընդունումը, բայց դա «ներկայիս պայմաններում» «աբսուրդի թատրոն է»։


«Նրանք ցանկանում են ստուգել մեր պաշտպանական օբյեկտները: Դա անհեթեթություն է», - ասել է Պուտինը: 


Այս պայմաններում, ինչպես ասել է Պուտինը, Ռուսաստանը ստիպված է դադարեցնել իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին։


«Ռուսաստանը պայմանագրից դուրս չի գալիս, ո՛չ, այլ կասեցնում է իր մասնակցությունը»,- ընդգծլ է նա։


«ՊՆ-ն և «Ռոսատոմ»-ն այժմ պետք է ապահովեն պատրաստվածություն ռուսական միջուկային զենքի փորձարկման համար», հավելել է Պուտինը։ Միաժամանակ նա խոստացել է, որ «իհարկե, Ռուսաստանն առաջինը դա չի անելու դա։


«Բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, մենք նույնպես կփորձարկենք»,- եզրափակել է ՌԴ նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր