Ապրիլի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ       Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը    

21 փետ 2023 17:36

Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել․ Գուրգեն Ներսիսյանը՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին. Mediahub.am

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այս մասին նա հայտնել է MediaHub-ի հետ զրույցում:

«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,-ասաց նա։

Ըստ մամուլի՝ Գուրգեն Ներսիսյանին ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչեւ 2021թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ՝ այն կոնտեքստում, որ Ներսիսյանի նշանակումը նաև Նիկոլ Փաշինյանի սրտով է:

«Սորոսականը նման կեղծ լուրեր տարածողներն են, իրենց պատվիրատուների հետ։ Բայց լավ է, որ կեղտոտելու ուրիշ պատճառներ չգտնելով, սկսում են հորինել։ Համ էլ դա հիմա նորաձև է, եթե ուրիշ բան չեն գտնում, ասում են՝ այսինչը սորոսական է»,- հավելեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր