Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 փետ 2023 22:31

Նիկոլ Փաշինյանը չի ընդունել կացարանում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպելու վերջիններիս պահանջը

«Ինչպես գիտեք, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երեկ հանդիպել են ՀՀ կառավարության աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետի հետ, որի ընթացքում ծնողների կողմից ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու պահանջ»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը․

«Այսօր նշված վարչության պետի կողմից պաշտոնապես ու տառացիորեն հայտնվել է, որ վարչապետ Ն․ Փաշինյանը մեծ հետաքրքրություն ունի նշված քրեական վարույթի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ գործը վերաբերում է ՀՀ զինված ուժերին ու զոհված զինծառայողներին։

Միաժամանակ հայտնվել է, որ քրեական վարույթի քննության փուլում, ըստ էության, նպատակահարմար չի համարվում հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ։

Քննության ավարտից հետո, եթե ծնողները պնդեն վարչապետի հետ հանդիպման պահանջը, նոր հնարավոր կլինի քննարկել այդ հարցը։

Միաժամանակ հայտնվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի իրավասու պաշտոնյաների կողմից տառացիորեն վաղվանից կկազմակերպվի զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումներ։

Բացի այդ, նույն վարչության պետի կողմից հայտնվել է, որ, ըստ էության, այս փուլում ծնողների և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում կազմակերպելը նույնպես հնարավոր չէ, քանի որ վերջինս այս պահին երկրում չէ, իսկ վերադառնալուց հետո դեռևս չի կարող հստակ նշել՝ այդպիսի հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։

Վերը նշվածից հետևում է, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը չի ընդունել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպելու վերջիններիս պահանջը։

Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումը նույնպես կարող է տեղի չունենալ»,- գրել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր