Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

22 փետ 2023 18:43

Միգրանտներով լի ավտոբուս է շրջվել. մահացել է 17 մարդ

Մեքսիկայի Պուեբլա նահանգում միգրանտներով լի ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 17 մարդ է մահացել. հայտնել է ՆԳՆ տեղական վարչության ղեկավար Խուլիո Ուերտան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում եղել է 45 անօրինական միգրանտ Կենտրոնական Ամերիկայից, Կոլումբիայից եւ Վենեսուելայից։

Բժիշկները օգնություն են ցուցաբերել 13 տուժածի, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը ուղևորվել է ԱՄՆ-ի հետ սահման։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր