Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

23 փետ 2023 12:09

Տեսանյութ. Արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի գործելակերպը.փաստական ապացույցներ ՀՀ-ն չի կարողացել ձեռք բերել, քանի որ փական տեղադրել է Ադրբեջանը մի հատվածում, որին հասանելիություն չունենք

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքի հետ, չափազանց կարևոր որոշում է, և միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների։ Այդ մասին Կառավարության նիստից առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման հարցում՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստներ»ի կողմից փակելու հանգամանքը։ Հաջորդ արձանագրումն այն է, որ Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել այդ միջացնքով տրանսպորտայն միջոցների, բեռների անվտանգ տեղափոխումը ՀՀ-ից ԼՂ և հակառակ ուղղությամբ»,-նշեց վարչապետը։
Փաշինյանը նաև նշեց՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղ և շփման գիծ գոյություն ունեն, ավելին՝ դրանց տրվեց միջազգային իրավական նշանակություն։


Վարչապետը նաև հիշեցրեց, ր Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով ՀՀ-ն անցած տարի դեկտեմբերին հրատապ դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջով։
Ադրբեջանի կողմից այս տարի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր ՀՀ կողմից, իբր, ականների տեղադրումներին։


Հաագայի միջազգային դատարանը Դատարանը երեկ հրապարակելով իր որոշումները՝ բավարարել է ՀՀ, մերժել՝ Ադրբեջանի պահանջը։
Փաշինյանն անդրադառնալով Դատարանի մյուս արձանագրումին, ըստ որի՝ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է ԼՂ-ում հոսանքի և գազի մատակարարումները խափանում, նշեց, որ փաստական ապացույցներ ՀՀ-ն չի կարողացել ձեռք բերել, քանի որ փական տեղադրել է Ադրբեջանը մի հատվածում, որին հասանելիություն չունի ՀՀ-ն։


«Երբ հնարավոր կլինի ապացուցյներ ձեռք բերել, կրկին այդ հարցով կդիմենք դատարան»,-ասաց վարչապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր