Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 25-ին       Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 փետ 2023 12:48

«Սա շատ հետաքրքիր գաղտնազերծված սղագրություն է». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա շատ հետաքրքիր գաղտնազերծված սղագրություն է
1993թ. նախագահ Քլինթոնը զանգահարել Ելցինին և համոզում էր խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ վստահեցնելով, որ Մոսկվան կունենա իր և միջազգային հանրության տոտալ աջակցությունը: Ելցինը չեմուչում էր անում, փորձում էր ժամանակ ձգել՝ հղում անելով Բաքվում իրավիճակի լարվածության վրա:
Հետաքրքիր է չէ՞ նման զարգացումը՝ հաշվի առնելով, որ Վաշինգթոնը նպատակ ուներ Ռուսաստանին զրկել տարածաշրջանային ազդեցությունից: Շատ հաշվարկված քայլեր էին իրականում անում Քլինթոնն էլ, որ առաջարկում էր, Ելցինն էլ, որ մերժում էր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր