Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 փետ 2023 13:05

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» համար

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, դիմում է կեղծիքների՝ նշելով, թե Հայաստանի ԱԳ նախարարը, իբր, զբաղված է «մանիպուլյացիաներով և խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները խեղաթյուրելով»։
«Նկատի ունենալով սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը՝ կանխելու Լաչինի ճանապարհի չարաշահումները, Ադրբեջանի բնական պաշարների թալանը, ականների և զինամթերքի տեղափոխումը, երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի անցումը Ադրբեջանի տարածք՝ որպես ուժի կիրառում, Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ Լաչինի ճանապարհի թափանցիկության ապահովմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաքուն նշում է, որ, իբր, «սա ցույց է տալիս, թե հայկական կողմի իրական մտադրությունը նրանում է, որ կրկնելով այն պնդումները, թե բողոքի ցույցերը հանգեցրել են «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի», շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը»։ Նշենք, սակայն, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ արդեն իսկ փաստել է, որ Բաքուն փակել է Լաչինի միջանցքը՝ ստեղծելով հումանիտար լարված իրավիճակ և պարտավոր է բացել այն՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորության։
 
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող միջազգային մեխանիզմի վերաբերյալ Հայաստանի առարկություններին, ինչպես նաև հայ բնակիչների հետ երկխոսության խնդրին, ուզում ենք նշել, որ ինչպես հստակորեն նշվել է Մյունխենի բանակցություններում՝ տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրական ակտերին համապատասխան։
 
Ադրբեջանական կողմը նաև հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել ոչ թե դրսից Ղարաբաղ ժամանած և իրենց որպես հայ բնակիչների ներկայացուցիչ ներկայացրած անձանց հետ, այլ այն ներկայացուցիչների, որոնք, ինչպես նախկինում, իրավունք ունեն ներկայացնելու հայ բնակիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր