Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

23 փետ 2023 13:42

Ի՞նչ է անում Ադրբեջանը.Այդ քարտեզների արտահոսքը եթե թարգմանենք, ապա կստացվի այսպես՝ եթե չտաք միջանցքը, ապա այս ամենն ենք վերցնելու զենքի ուժով

Բաքվի բռապետը գնում է ինչպես մեր բնակչության, այնպես էլ իշխանության վրա հոգեբանական գրոհի, վախի մթնոլորտ ստեղծելու ճանապարհով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը և մանրամասնել․ «Ի՞նչ է անում Ադրբեջանը։


Ադրբեջանը ամենաբարձր նշաձողն է դնում (պլանկան), որպեսզի հասնի իր ուզածին։


Բաքվի բռնապետը հիմա պետական մակարդակով արտահոսք է անում քարտեզներ, որտեղ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքի մի մասը, Արարատի մի մասը և Տավուշն ամբողջությամբ ուրվագծված չեն առնվազն ՀՀ կազմի մեջ։


Այսպիսով նա գնում է ինչպես մեր բնակչության, այնպես էլ իշխանության վրա հոգեբանական գրոհի, վախի մթնոլորտ ստեղծելու։ Այդ քարտեզների արտահոսքը եթե թարգմանենք, ապա կստացվի այսպես՝ եթե չտաք միջանցքը, ապա այս ամենն ենք վերցնելու զենքի ուժով։


Սա է Բաքվի բռնապետի այս պահի քարոզչական հարձակումը։


Ի՞նչ եքն անում մենք։ Մենք ամբողջությամբ ապավինել ենք միջազգային կառույցներին՝ իրավական, քաղաքացիական և այլն, աչքաթող ենք արել շատ կարևոր , առաջնային բան։ Մենք մինչև հիմա չունենք ոչ մի ռազմավարական գործընկեր, ով պատերազմի ժամանակ առնվազն չի խուսափի մեզ պարտքով զենք տալուց։ Էլ չեմ խոսում ռազմական աջակցության մասին, չեմ խոսում միջազգային արենայում Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու պահանջի ժամանակ կոալիցայի մասին և այլն։


Իրականում մենք հիմա խախում ենք Բաքվի բռնապետի խաղի կանոններով։ Մինչդեռ մենք այսօր պետք է արդեն նրան քթից բռնած ման տաինք։ Ինչպե՞ս, դա էլ որ ասեմ, բա էլ ձեր գործը որնա։ Թե ինչպես, դա էլ պետք է պատկան մարմինները փորփրեն գտնեն՝ սկսած ներքին հանցագործություններից ,վերջացրած ռազմական հանցագործություններով։


Նորից եմ ասում, մի զլացեք և հապաղեք, եթե պետք է՝ կաշառեք աշխարհին․․․»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր