«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

23 փետ 2023 18:30

Ռուբեն Վարդանյանի գնալը սկիզբն է լինելու, որ Ադրբեջանն է պաշտոններ բաշխելու Արցախում, ինչին հետևելու է արցախցիների կյանքն ադրբեջանորեն տնօրինելը

Եթե Ռուբեն Վարդանյանը գնաց Ադրբեջանի որոշմամբ սա նախադեպ է լինելու, որ Ադրբեջանն է որոշում, թե ով Արցախում պիտի պաշտոն զբաղեցնի, ով ոչ։ Սա սկիզբն է լինելու, որ Ադրբեջանն է պաշտոններ բաշխելու Արցախում, ինչին հետևելու է արցախցիների կյանքն ադրբեջանորեն տնօրինելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:


«Ռուբեն Վարդանյանի անձը, կենսագրությունը, նրա հանդեպ վերաբերմունքը որևէ նշանակություն չունի։ Այստեղ ադրբեջանական քմահաճույքների իրականցումն է մեծ վտանգը, որն իրականացվում է հայ դավաճանների կողմից արդեն 5 տարի։


Այսպիսով, հայկական հողերի վրա ներկայիս ու հետագայում բոլոր պաշտոն զբաղեցնողները որևէ դեպքում Ադրբեջանի պահանջով չպիտի հեռանան, անգամ եթե այդ պաշտոն զբաղեցնողի անունը Արայիկ Հարությունյան է»,- գրել է Իշխանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր