Սի Ծինփինը ՇՀԿ գագաթնաժողովում առաջ է քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնություն          Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի       Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները    

23 փետ 2023 18:02

Սա այն մարդն է, ով 2020-ի պատերազմի ժամանակ ասում էր՝ բոլորս դուրս գանք Արցախից, հանձնենք թուրքին, թող ռուսները փաստի առաջ կանգնեն

Լրագրող Նաիիրի Հոխիկյանի գրառումը. «2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղները լվանում էր, թե «երբ ժողովուրդը որոշի ազատել ինձ աշխատանքից, հետ կգնամ»։ 2020-ի պայմանավորված պատերազմից ու Արցախի մեծագույն մասը թշնամուն հանձնելուց հետո նույն Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու համար ամեն միջոցի դիմում է՝ ոստիկանական բռնաճնշումներից մինչև թշնամու կողմից դիվանագիտական ու ֆինանսական օգնություն։

Այսօր Սամվել Բաբայանն է Արցախում Նիկոլի խաղը խաղում։ Ասում է՝ «ինձ իշխանության ղեկին 100 օր տվեք, թե չհաջողեմ, կգնամ»։ Կարծես Նիկոլի եղբայրը լինի, մանավանդ որ նույն արժեքների կրողներ են։ Այս մարդն էլ ասում է՝ ինչ տարբերություն, թուրքը այստեղ կաշխատի, թե հայը։
Սիրելի Արցախցիներ, եթե հավատաք այս կեղծ քարոզչությանը, իմացեք, որ Արցախը կործանված է։ Սա այն մարդն է, ով 2020-ի պատերազմի ժամանակ ասում էր՝ բոլորս դուրս գանք Արցախից, հանձնենք թուրքին, թող ռուսները փաստի առաջ կանգնեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր