Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է       Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ    

24 փետ 2023 10:17

Ահավոր վիճակ է լինելու, եթե սահմանը Թուրքիայի հետ բացվի․ տնտեսագետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։


- Պարոն Բոստանջյան, հատկապես Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանում ակտիվ քննարկումներ են ընթանում՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին: 1993 թվականից ի վեր առաջին անգամ Մարգարայի կամրջով Թուրքիա Հայաստանից օգնություն ուղարկվեց, այն էլ՝ երկու անգամ: Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն էլ վերջին հանդիպման ժամանակ խոսեցին Անիի կամրջի նորոգման եւ բացման մասին: Թուրքիայի հետ սահմանի բացումը, տնտեսական առումով, ի՞նչ կտա Հայաստանին:


- Բոլոր պարագաներում սահմանների բաց լինելը, առհասարակ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, մասնավորապես եւ հատկապես բիզնեսի ազատ տեղաշարժը, ըստ էության, վատ բան չէ, բայց տվյալ պարագայում մենք հայտնվել ենք անորոշության մեջ: Թուրքիան 90 միլիոնանոց երկիր է, որտեղ տնտեսության բոլոր ճյուղերը Հայաստանի համեմատ բավականին զարգացած են: Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ չկա արտադրություն, ոչինչ չկա, էստեղից-էնտեղից առեւտուր է անում ու վաճառում հասարակությանը: Նման պայմաններում տնտեսական էքսպանսիայի հարցը դառնում է ահավոր: Հայաստանն այդպիսով հայտնվելու է ողորմելի վիճակում: Այլ բան, եթե անվտանգության հարցերը լինեին հստակ, ունենայինք բավականաչափ կապիտալ, գոնե վատագույն պայմաններով, բայց ունենայինք հավասարապես աշխատանքային գործընկերություն: Հիմա եթե դու հայտնվելու ես ստրուկի կարգավիճակում, սահմանը բացիր, կամուրջը կառուցիր, եւ այլն, եւ այլն: Ահավոր վիճակ է լինելու, եթե սահմանը Թուրքիայի հետ բացվի: Կցորդի ռեժիմով են մարդիկ ապրելու, սա՝ լավագույն դեպքում: Հայաստանը դառնալու է օժանդակ կցորդ: Հակառակ դեպքում, անգամ այդ հնարավորությունը չենք ունենալու: Գուցե ապրանքները մեզանում շատանան, սակայն մեր երկիրն իր սուբյեկտայնությունը լրիվ կկորցնի: Որքան էլ մենք խոսենք ինքնիշխանությունից, անկախությունից եւ ազատությունից, այսպիսով դառնալու ենք Թուրքիայի, իսկ ավելի ճիշտ` Թուրանի մի ողորմելի հատված:


- Ո՞րն է Մարգարայի եւ Անիի կամուրջների տարբերությունը` տնտեսական առումով:


- Տարբերությունը տեղաշարժի համար էական չէ: Կարեւորն ավելի ընդարձակ հնարավորությունների մասին է: Մեծ տարբերություն չկա, մասնագիտական առումով մանրամասների չեմ տիրապետում, սակայն բոլոր պարագաներում անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել:


- Նշում եք, որ Հայաստանում ապրանքաշրջանառությունը կարող է մեծանալ: Կոնկրետ ո՞ր ապրանքների մասին է խոսքը:


- Մոլորակն ունի գիշատիչներ, դա կլինի Թուրքիան, կլինի Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, էական չէ: Մեզ նման փոքր կզաքիսների ռեժիմով գործող երկրները, ըստ էության, միայն կուրծք են ծեծում՝ խոսելով անկախության մասին: Հարցն այն չէ, թե նրանք մեծ են, մենք՝ փոքր ու մենք ստրուկ ենք դառնում, հարցն այն է, որ այստեղ կա մեծ անվտանգության հարց: Հայաստանում լավ թե վատ ձեւավորված բիզնեսը, գործարար տիրույթը վերանալու են, կգան ձեռքիցդ կվերցնեն բիզնեսդ, քեզ կճնշեն, կգնեն, եւ դու չես կարող չվաճառել: Ստրուկ մնալով չի կարելի ապրել, սակայն դա էլ միանշանակ չէ, այդ ձեւով ասելու են` հեռացեք Հայաստանից։


- Սահմանը բացելու պարագայում Թուրքիայից կոնկրետ ի՞նչ կներկրվի Հայաստան:


- Ամեն տեսակի ապրանք:


- Դա ի՞նչ ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա:


- Կունենա շատ վատ ազդեցություն, որովհետեւ Թուրքիան մեծ է, Թուրքիան հզոր է: Պատկերացրեք՝ ընտանիքը վաճառում է մի քանի պարկ կարտոֆիլ, մի քանի արկղ լոլիկ, ի՞նչ կկատարվի նրանց հետ: Խեղճուկրակ գյուղատնտեսության ոլորտն ուղղակի կդադարի աշխատել:


- Եթե ճանապարհը բացվի, եւ Թուրքիայից լոլիկ ներկրվի, տեղական լոլիկը քանի՞ տոկոսով կէժանանա:


- Ավելի էժան, քան երբեւէ:


- Գյուղացին ի՞նչ պետք է անի այս պարագայում:


- Երկիրը պետք է առհասարակ լինի ինքնաբավ` թե՛ գյուղատնտեսական ոլորտում, թե՛ արդյունաբերության մեջ»։


Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր