Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը          Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը       Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին    

24 փետ 2023 14:50

16 ամսական երեխան կրում է իր հոր շապիկները, նա կշռում է ութ տարեկան երեխայի չափ

Ինդոնեզիայում բնակվող 16 ամսական երեխան իր գիրության պատճառով հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. երեխան կրում է իր հոր շապիկները, նա կշռում է ութ տարեկան երեխայի չափ:


Ինչպես գրում է Daily Mail-ը, Մուհամադ Կենզի Ալֆարոն, որը ծնվել է 4,5 կգ քաշով, հիմա կշռում է ավելի քան 27 կգ, այն պարագայում, երբ միջինում երեխաներն այս տարիքում կշռում են 9-10 կգ:


Ընտանիքի տանն արված տեսանյութում երևում է, որ անգամ մայրը դժվարանում է երեխային գրկել: Կադրերում երևում են նաև տղայի այտուցված ձեռքերն ու ոտքերը:


Մայրը պատմել է, որ երեխան ինքնուորույն չի կարողանում  շարժվել: Ներկայում նա մշտական բժշկական հսկողության կարիք ունի:


Ինդոնեզիայի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինն ասել է, որ համապատասխան մասնագետները վերահսկում են Քենզիին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր