Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

24 փետ 2023 14:29

Վաշտի կացարանի հրդեից հետո զինվոր է անհետացել.ԱԱԾ-ն ու հակահետախուզությունը զինվոր են փնտրել, ո՞վ է եղել այդ զինվորը

Ազատ գյուղում տեղակայված վաշտի կացարանի ողբերգական հրդեից հետո զինվոր է անհետացել, որին փնտրել են ՀՀ ԱԱԾ-ն և ԶՈՒ հակահետախուզությունը։ Այս մասին այսօր  հայտարարել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։


«Կրակը հանգցնելուց անմիջապես հետո ԱԱԾ պահանջով արգելվել է կացարան մտնել, անգամ ոստիկանններին արգելել են խոսել ներկաների և վկաների հետ, հրշեջներին, ԱԻՆ-ի աշխատողներին թույլ չեն տվել մտնել ներս և որևէ բանի դիպչել։ ԱԱԾ-ն ու հակահետախուզությունը զինվոր են փնտրել, ո՞վ է եղել այդ զինվորը, գտա՞ն այդ զինվորին, չգտա՞ն, սպանվա՞ծ է, թե՞ կենդանի, գերի՞ է, ոչ ոք ինֆորմացիա չունի, թաքցվում է այդ ինֆորմացիան,- նշեց նա։


Ազատամարտիկը համոզված է՝ զինվորները կրակից չեն մահացել, կրակը մահվան իմիտացիա է, տղաների մահը վրա է հասել երկրորդ ներգործության հետևանքով։ Հովհաննիսյանը տեղեկություններ ունի, որ տարածքում քննչական գործողություններ են իրականացվել տղաների դիերը տարհանելուց հետո միայն, որոնք ևս դուրս են բերվել ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից։


«Որ ասում են՝ ԱԻՆ-ը տարավ, ԱԻՆ-ը չի տարել դիերը, սև մեքենաներով ԱԱԾ-ն է տարել դիերը։ Ինչո՞ւ են այսօր ստիպում կապիտանին, որ իր վրա վերցնի բենզինով այրելու վարկածը։ Եթե Նիկոլը չգիտի այդ սպանության մասին, ինչու է դեպքից մի քանի ժամ անց հայտարարում բենզինի վարկածը, ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ են պայմանավորվել Ալիևի հետ, ի՞նչ պետք է տրվի Ալիևին այդ ուղղությամբ, ինչու դա պետք է լիներ հայ զինվորների գնով»,- հավելց Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր