«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

24 փետ 2023 15:50

Առաջին անգամ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ բավարարած լինելով բոլոր նախապայմանները

Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ոչ մեկը դեմ չէ, այլ հարց է թե ինչ գին կարող է վճարել Հայաստանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:


«Նույնիսկ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, սահմանը բացվի, չի նշանակի անվտանգության երաշխիքներ կամ որ Ադրբեջանը զերծ է մնալու ագրեսիվ գործողություններից, Թուրքիան էլ դրան չի աջակցելու։


Թուրքիան բազմիցս ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն՝ հաշվի առնելով եղբայրական Ադրբեջանի շահերը, Թուրքիայի եղբայրական Ադրբեջանն էլ հայտարարում է, որ իրենն է թե Երեւանը, թե Սյունիքը, թե Տավուշը։ Պետք է ամեն ինչ հաշվի առնել։


Առաջին անգամ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ բավարարած լինելով բոլոր նախապայմանները։ Եվ, բնականաբար, Թուրքիան առաջ է քաշում նոր նախապայմաններ՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, Ադրբեջանի լրացուցիչ պահանջների բավարարում, Հայաստանի զինանշանի ձեւափոխում, որի վրա Արարատն է պատկերված»,- նշեց Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր