Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները          Հայաստանի դարպասին խփած գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցել է Մեսսիին       Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր    

25 փետ 2023 11:28

Եթե ոչ մի կապ չունի երկրաշարժերի հետ, ապա ինչ խորհրդավոր ձագարափոս է հայտնվել Թուրքիայի Քոնիա նահանգում

Թուրքիայի Քոնյա նահանգում՝ երկրի կենտրոնում, անսպասելիորեն մինչեւ 15 մետր խորությամբ ձագարափոս է գոյացել, հաղորդում է DHA գործակալությունը:


100 մետր տրամագծով և 12-15 մետր խորությամբ ձագարափոսը հայտնվել է Կարապինար գյուղի բաց դաշտում։ Հայտնվելու պատճառները դեռ հայտնի չեն ։ Տեղի բնակիչներն ասում են, որ այս երևույթն իրենց համար սովորական է, այն զարմացնում է միայն առաջին անգամ գյուղում հայտնվածներին։


Տեխնիկական համալսարանի ձագարափոսերի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Քանյա Ֆիստուլա Արըքը Anadolu գործակալությանը հայտնել է, որ տվյալ փոսը ոչ մի կապ չունի փետրվարի 6-ին եւ 20-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր