Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 14-ի համար          Տեռոր Գյումրիում․ ՔՊ-ն ցուցակներ է պահանջում․ «Հրապարակ»       Մարտի 14-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

28 փետ 2023 12:48

Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ, նստեք և սպասեք. ձեր հետևից կգան. Զարուհի Նախշքարյան

Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զարուհի Նախշքարյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։

Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և , ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։

Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեասների տակ մնացած ճղճիմ էակներ։
Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։
Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։
Շնորհակալ եմ»,- գրել է Նախշքարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր