Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

28 փետ 2023 13:08

Սպայակազմի զինծառայողները 200 000 դրամի փոխարեն կստանան 150 000 դրամ. փոփոխություն՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման համակարգում

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից ճանաչվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:


Փոխնախարարը ներկայացրեց, որ գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, ով մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն: Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են: Այս իրավիճակում է հայտնվել 114 շահառու, ում հաշմանդամության 2-րդ խումբը վերափորձաքննության արդյունքում փոխվել է 3-րդի, ինչն էլ նրանց դժգոհությունն է հարուցել:


«Վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո պետությունից վճարվող կենսաթոշակն ու պարգևավճարը միասին կազմում են սպայի դեպքում՝ 74 հազար դրամ, հիմնադրամից նրանք ստանում են 200 հազար դրամ, իսկ պայմանագրային և զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66 հազար դրամ, հիմնադրամից ստանում էին 150 հազար դրամ հատուցում, իսկ պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն»,-ներկայացրեց Խաչատրյանը:


Միաժամանակ օրենքի դրույթները սահմանափակում են հիմնադրամի հնարավորությունները, քանի որ հիմնադրամի խորհուրդը կարող է որոշում կայացնել միայն մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման եղանակների և ժամկետների վերաբերյալ: Ըստ այդմ, հիմնադրամը չի կարողանում իր առաքելությանը համահունչ որոշակի լրացուցիչ աջակցության ծրագրեր իրականացնել հիմնադրամի շահառուների համար:


«Նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել իր սահմանած պայմաններում և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին: Անցումային շրջանի համար մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի ամբողջական կիրարկումը, դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, որոնք ունեցել ենք 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն: Այսինքն՝ եղել են հիմնադրամի շահառու և վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող անձ»,-ասաց փոխնախարարը:


Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին 75 հազար դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին և կամավորներին՝ 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին՝ 25 հազար դրամ: Այս չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակն և համապատասխան պարգևավճար:


Նախարարության տվյալներով՝ 2022-ի օգոստոսի 29-ի դրությամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հետևաբար հիմնադրամի շահառու: Ըստ նախարարության կանխատեսման՝ նման իրավիճակում կարող է հայտնվել ընդհանուր առմամբ շուրջ 160 շահառու:


Սպայական կազմի զինծառայողները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար, իսկ զինվորական միջին կենսաթոշակը կազմում է 38 հազար դրամ, արդյունքում հիմնադրամի առաջարկվող հատուցման հետ միասին նրանք կստանան շուրջ 150 հազար դրամ՝ 2-րդ խմբի հատուցման 200 հազար դրամի դիմաց: Պայմանագրային, ենթասպայական և շարքային կազմերի կամավորագրվածները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար և միջինում 30 հազար դրամ զինվորական կենսաթոշակ, հատուցման առաջարկվող 50 հազար դրամ կենսաթոշակի հետ միասին կստանան 116 հազար՝ 150 հազար դրամի փոխարեն: Իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ստանում են 30 հազար կենսաթոշակ, 36 հազար դրամ պարգևավճար, առաջարկվող 25 հազար լրացուցիչ հատուցման հետ միասին կստանան 91 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր