Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները.Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ

Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երևանն ասել է, որ ևս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս:
«Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է՝ դրա գործելու ռեժիմը պետք է ամբողջապես համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական և մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար: Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության: Մենք այսօր այդ մասին խոսել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,- ասել է Լավրովը: