«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

28 փետ 2023 16:55

Ադրբեջանի մտադրությունները, մնալու են ուժի մեջ. արել և անելու է առավելագույնը ոչ միայն Արցախի հարցում, նաև Հայաստանի հարցում առավելագույն զիջումների հասնելու համար

«Ադրբեջանն արել և անելու է առավելագույնը ոչ միայն Արցախի հարցում, նաև Հայաստանի հարցում  առավելագույն զիջումների հասնելու համար»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով, անկախ նրանից, թե միջազգային կառույցները ինչ մասշատբի  ճնշումներ են ձեռնարկում Ադրբեջանի գործողությունները հնարավորինս կանխելու համար, ժամանակը ցույց է տվել, որ դա որևէ ձևով չի խանգարել կամ չի ունեցել այն հակազդող մեծ հնարավորությունը կանխելու ոչ 44-օրյա պատերազմը, ոչ էլ դրան հաջորդած երեք հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։


«Այնպես որ, անկախ նրանից, թե այսօր ինչ հայտարարեն Հայաստանի, Արցախի իշխանությունները, Ադրբեջանի մտադրությունները, որոնք չեն բացառում ուժի կիրառման  միջոցով իրենց խնդիրների լուծումը, մնալու են ուժի մեջ»,- ընդգծեց քաղաքական գործիչը։


Տ.Աբրահամյանը նաև նշեց, որ ՀՀ իշխանություններն իրենց հիմնական մոտեցումներն արդեն արտահայտել են Արցախյան հիմնահարցի հետ կապված։


«Նույնիսկ հրապարակային արտահայտած մոտեցումները բավարար են ենթադրելու, որ գործընթացը տեղի է ունենում Արցախի ինքնորոշման իրավունքի զիջման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում որևէ հանգուցալուծմանը հասնելու ուղղությամբ։


Եթե այլ մանրամասներ էլ չլինեն, այս պահին առկա բոլոր հրապարակային տեղեկությունները բավարար են նման գնահատական հնչեցնելու համար»,- ասաց նա։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր