Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

28 փետ 2023 16:32

Ադրբեջանը ինչ-որ նոր բան է ծրագրում Խոջալուի թեմայով. Սա նաև ճնշող նոր պահանջ է լինելու Արցախի վրա

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տարվա՝ Ադրբեջանի կողմից կեղծ քարոզչությունը «Խոջալուի հորինված դեպքերի» մասին ադրբեջանական TV, ԶԼՄ, մեդիա հարթակների կողմից տված տեղեկատվություներն էապես տարբերվում էին մի քանի դրվագներով.


*Եթե ժամանակին հայերին էին մեղադրում ու «արդարադատություն» էին պահանջում, ապա ՀԻՄԱ այսպես կոչված «փաստերի» առկայության մասին են խոսում:


 
*ՀԻՄԱ. տարածքը, որտեղ մարդիկ են սպանվել պետք է նոր «հետաքննություն» սկսվի, իբր թե «նոր ապացույցների» հնարավոր հայտնաբերման հավանականության կա:


*Եթե ժամանակին անուններ էին տալիս՝ Արցախի 1-ին Ազատամարտի կազմակերպիչների, մասնակիցների մակարդակում, ապա ՀԻՄԱ նշում են, որ Ադրբեջանի ձեռքում կա ազդող ու աշխատող գործիքներ և իրենք պետք է դրանցից օգտվեն:


Հ.Գ. Կարծում եմ, որ Ադրբեջանը ինչ-որ նոր բան է ծրագրում վերոնշյալ թեմայով: Սա նաև ճնշող նոր պահանջ է լինելու Արցախի վրա…»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր