Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

01 մար 2023 10:18

Երկրի ղեկավարն իրեն պահում է հասարակ քաղաքացու պես․ կիրակնօրյա քայլով փորձում էին ցույց տալ, որ իրենք մեզնից մեկն են, փողոցում քայլում են, «պեռաշկի» ուտում.ՔՊ-ական պատգամավոր

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյումրեցի պատգամավոր, վերջերս մանդատ ստացած Դավիթ Առուշանյանից երեկ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են գյումրեցիներն արձագանքել Փաշինյանի կիրակնօրյա այցին, արդյոք նրանց տեսնողներ եղե՞լ են, թե՞ գնացել էին զուտ լուսանկարվելու եւ հանրությանը ցույց տալու, որ իրենք էլ հասարակ քաղաքացիներ են՝ «պեռաշկի» ուտող, ու սրանով ընդամենը փիառ խնդիր էին լուծում: «Դուք զարմանո՞ւմ եք, որ վարչապետն իրեն պահում է սովորական մարդկանց պես եւ կարկանդակ է ուտում»,- մեր հարցերին հարցով հակադարձեց գյումրեցի պատգամավորը: Իսկ գուցե այդ ամենի իմաստը հենց այն էր, որ դուք նման հարցադրո՞ւմ անեիք՝ հակադարձեցինք պատգամավորին։ «Իհարկե՝ ոչ»: Իսկ դուք ինչո՞ւ ձեզ սովորական մարդկանց պես չեք պահում ու նման լուսանկարներ չեք տարածում։ «Ո՞վ ասաց»,- կրկին հակադարձեց պատգամավորը: Մենք չենք տեսել։


- Հասարակությունը միանշանակ չընդունեց Փաշինյանի եւ կնոջ լուսանկարները, շատերի համոզմամբ՝ դա փիառ քայլ էր` իբրեւ թե դերվիշի կերպարում ազատ շրջում են երկրով մեկ եւ հասարակ մահկանացուի նման են ապրում: Դուք տեղյա՞կ եք՝ գյումրեցիներն ինչպե՞ս են արձագանքել, եւ, ընդհանրապես՝ եղե՞լ են գյումրեցիներ, որ փողոցում զբոսնելիս այդ օրը տեսել են Փաշինյանին եւ կնոջը։


- Նախ ասեմ, որ վարչապետն ու իր տիկինը շատ քաղաքացիների պես որոշել էին իրենց կիրակին անցկացնել Գյումրիում, գիտեք՝ Գյումրիի պատմամշակութային արժեքները շատերին են բերում Գյումրի։ Եվ այս առումով զարմանալու ու արտառոց ոչ մի բան չկա։ Ես զարմանում եմ այն քաղաքացիների վրա, որոնք բուռն արձագանքեցին, զարմացան։ Չնայած, մյուս կողմից, հասկանալ կարելի է այդ մարդկանց, իրենք սովոր չեն, որ երկրի ղեկավարն իրեն պահում է հասարակ քաղաքացու պես, դուրս է գալիս փողոց, շփվում, գնում այլ քաղաքներ, ինչպես ՀՀ շատ ու շատ քաղաքացիներ։


- Բայց նույնիսկ հասարակ քաղաքացիներն այդքան ոչ ստանդարտ լուսանկարներ չեն հրապարակում՝ «պեռաշկի» ուտելիս, դեմքը փակ, հագուստի մեջ ծպտված եւ այլն: Չե՞ք կարծում, որ նման խեղճուկրակ կերպարով փորձ էր արվում այլ խնդիր լուծել, որովհետեւ Փաշինյանը վաղուց հրաժարվել է նախկին պարզ կենցաղից։ Եվ մենք ամեն օր հակառակի ապացույցներն ենք տեսնում` ուժեղացված թիկնազոր, արտերկրյա շրջագայություններ, թանկարժեք մեքենաներ, առանձնատան թանկ նորոգում եւ այլն:


- Ես հասկանում եմ, որ ոմանց համար դա ոչ ստանդարտ իրավիճակ է, մենք սովոր ենք եղել, որ երկրի ղեկավարները թանկարժեք ռեստորաններում ճոխ խնջույքներ կազմակերպեն, բայց այն մոտեցումները, որ 2018 թվականից ունեցել է պարոն Փաշինյանը, այժմ պետք է բոլորի համար սովորական լիներ։ Եթե Գյումրիում եղել եք, ապա կիմանաք, որ այդ սրճարանի կարկանդակներն ամենահամեղն են, Գյումրու բոլոր հյուրերն անպայման այցելում են այնտեղ ու վայելում են այդ կարկանդակները։


- Մարդիկ զուգահեռներ էին տանում վարչապետի եւ իր ընտանիքի գերթանկարժեք ծախսերի եւ այս խղճահարույց լուսանկարների միջեւ: Մամուլում բազում նյութեր կան, որոնք չեն համընկնում այդ օրվա լուսանկարների հետ։ Որ այդ քայլը փիառ նպատակով էր, դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Փաշինյանը պատերազմից հետո Երեւանի փողոցներում առանց ախրանայի եւ մարդկանց փողոցներից էվակուացնելու այլեւս չի կարողանում քայլել, անգամ Եռաբլուր է մտնում թիկնազորով եւ զոհերի ծնողներին մեկուսացնելով, նրան հնարավոր չէ որեւէ շարքային քաղաքացի հասնի: Իսկ կիրակնօրյա քայլով փորձում էին ցույց տալ, որ իրենք մեզնից մեկն են, հասարակ մարդկանց պես փողոցում քայլում են, «պեռաշկի» ուտում։


- Եռաբլուրի այցերի մասին, որոնք հիշատակում եք, պրոտոկոլով անվտանգությունը պարտավոր է նման իրավիճակ ապահովել, բայց կիրակի օրով քաղաքներ գնալը, չեմ կարծում՝ պետք է նույն մթնոլորտում անցնեն»։


Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր