Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը          Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն       «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա    

01 մար 2023 19:02

Արցախում և Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է

Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է։ Այս մասին մարտի 1-ին կառավարության ժամին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։


Մինչ պատերազմը, ինչպես նշեց Ավանեսյանը, Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ուներ։


«Տարեցտարի նման դեպքերի նվազում է եղել։ Ցավոք, պատերազմի արդյունքում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան հասարակության տրամադրություններում։ Հատկապես տղաների մասով: Այստեղ վիճակագրությունը, այսպես ասած, որոշ չափով փոխվել է»,- պարզաբանեց Ավանեսյանը։


Նախարարը համոզված է, որ հանրային ընկալումը փոխելուն ուղղված հասարակական եւ կրթական քարոզարշավները պետք է շարունակվեն։


«Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նաեւ խստացնել արգելքները։ Բայց որոշ չափով։ Ի վերջո, միայն արգելքները ցանկալի արդյունք չեն տա»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր