Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

02 մար 2023 11:29

Լավրովի այցը Բաքու չափազանց նշանային է եւ կարող է փոխել իրադարձությունների ընթացքն ու զարգացումները Հարավային Կովկասում. ՌԴ-ն փոխում է Կովկասի գեոպոլիտիկ դեկորացիաները

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած երկօրյա այցին, վերլուծական հոդված է գրել, որ, դատելով այցի ընթացքում հնչած հայտարարություններից, Ռուսաստանը սկսում է փոխել Հարավային Կովկասի գեոպոլիտիկ դեկորացիաները։ Մասնավորապես Մոսկվան «Մոսկվա-Բաքու-Երեւան հորիզոնական դիվանագիտությունից» անցում է կատարում «Մոսկվա-Բաքու ուղղահայաց դիվանագիտության»՝ առաջնային պլան բերելով ոչ միայն երկկողմ առեւտրատնտեսական նախագծերի կյանքի կոչումը, այլ նաեւ ավելի լայնածավալ՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի իրականացումը։ Համաձայն ռուս փորձագետի՝ ներկայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է ավելի քան 150 ստորագրված միջազգային իրավական ակտ։ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ առկա է մշտական եւ փոխվստահության մթնոլորտի վրա հիմնված երկխոսություն՝ բարձր եւ բարձրագույն մակարդակներով։


Միայն անցյալ տարի Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 7 անգամ, հեռախոսազրույց ունեցել 12 անգամ։ Ռուս փորձագետը նաեւ նշում է, որ Լավրովի՝ Բաքու կատարած այցից կարելի է հասկանալ, որ Մոսկվան այլեւս առանձնապես անհանգստություն չի ցուցաբերում այն բանի հետ կապված, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով որեւէ մեկ այլ խաղացող կարող է նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել՝ համարելով, որ արտաքին այլ ուժերի կողմից այս առումով մոդերատորության իրականացումը դժվար թե արդյունավետ լինի, հատկապես որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացի հետ կապված՝ առանձնապես նշանակալի դրական տեղաշարժեր չկան։ Տարասովը պատահական չի համարում այն, որ Մոսկվան եւ Բաքուն ռեգիոնալ քաղաքականության հետ կապված հարցերում այսքան շատ են սկսել կոորդինացնել իրենց քայլերն ու այդպիսով միասին լուծել աշխարհաքաղաքական հարցերը։ Արդյունքները երեւալու են առաջիկայում, սակայն պարզ է, որ Լավրովի այս այցը Բաքու չափազանց նշանային է եւ կարող է էապես փոխել իրադարձությունների ընթացքն ու զարգացումները Հարավային Կովկասում։

Regnum.ru

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր