Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 մար 2023 14:39

Գող պարեկին համագյուղացիներն այնքան են ծեծել, որ հիվանդանոցում է հայտնվել

Խայտառակ դեպք է տեղի ունեցել Աշտարակում։ Ոստիկանության աշխատակիցը՝ պարեկը մտել է համագյուղացու տուն գողություն կատարելու նպատակով, հարևանների կողմից բռնվել է,  մի լավ ծեծ կերել, ապա տեղափոխվել հիվանդանոց։


Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Պարեկները զբաղվում են նաև բնակարանային գողությամբ


Գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի, առաջին դասակի սպա Ռ. Հայրապետյանն, Աշտարակ խոշորացված համայնքում բռնվել է բնակարանային գողություն կատարելուց, տարածքի բնակիչները շան ծեծ են տվել, ապա ահազանգել ոստիկանություն։
Իմ ունեցած տեղեկություններով Հայրապետյանի նկատմամբ կա նախաձեռնած քրեկան վարույթ, ութ բնակարանային գողության հատկանիշներով։
Գող֊պարեկը այս պահին գտնվում է Աշտարակ ԲԿ֊ում, գլխի բաց վերքերով, հետևի ոտքի կոտրվածքով, քիչ հետո ոտքը վիրահատելու են
Հ.Գ
Դեպքից զարմացած չեմ, քանի որ փաշինյան նիկոլի կադրերը իր նման անգրագետ են, անբարոյական, ոչ արհեստավարժ, գող և թուրք»։


Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանությունից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, որ գողություն կատարած անձը պարեկ է եղել։ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից գողության մեջ կասկածվողի ազգանունն էլ չհրապարակեցին։


Սակայն իրավապահ մարմնից հաստատեցին, որ Աշտարակ ԲԿ-ից ահազանգ են ստացել.


«Բժշկական կենտրոնից ստացվել է ահազանգ, որ բաժնի ծառայողների ուղեկցությամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թվականին ծնված մի տղամարդ։ Պարզվել է, որ ժամը 0։45-ին տղամարդը մուտք է գործել իրենց համագյուղացու տուն՝ գողություն կատարելու։ Իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ հարևանությամբ բնակվողները բռնել են հանցանքի վայրում։ Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն, դեպքի հանգամանքները պարզվում են»։


Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին՝  նման դեպք եղել է։


«Նախաձեռնված է քրեական վարույթ բնակարանային գողության փորձ կատարելու հատկանիշներով։ Բնակիչների օգնությամբ նա բռնվել է դեպքի վայրում, այդ ընթացքում ստացել է որոշակի վնասվածքներ, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժումը շարունում է։ Նա ձերբակալված է»։


ՔԿ-ից նաև հայտնեցին, որ խոշորացված Աշտարակի այդ ու հարակից այլ գյուղերում տեղի են ունեցել բնակարանային գողության այլ դեպքեր, և առկա են տվյալներ  տվյալ անձի կողմից առերևույթ կատարված լինելու վերաբերյալ։ 


«Այդ դեպքերի վերաբերյալ նույնպես քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր