Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

03 մար 2023 10:34

Զուր չէին նրա ասածները .Ո՞վ է Արցախ ուղարկել Սամվել Բաբայանին Ադրբեջանի հետ ինտեգրվելու քարոզչություն անելու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Արցախի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկում են, որ ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունն է Արցախ գործուղել՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու քարոզչություն անելու, որ արցախցիներին համոզի՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մեջ ոչ մի վատ բան չկա։


Արդեն մի քանի շաբաթ է՝ Սամվել Բաբայանը տեղափոխվել է Արցախ և ակտիվ շփումներ, հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ: Նախօրեին էլ հանդիպել է Ստեփանակերտի թիվ 11 հիմնական դպրոցի աշխատակազմի հետ։ Բոլոր հանդիպումներում նա կարմիր թելի պես տանում է ինտեգրման անհրաժեշտության միտքը, որի մասին օրերս նույնիսկ հրապարակային հայտարարություն արեց՝ իր հարցազրույցներում. «Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան:


Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի՞ ա կամ պարսի՞կ ա, կամ ռո՞ւս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանն այստեղ ներդրում ա անում և հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որն ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի՝ ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ։


Ես առաջարկել եմ Ադրբեջանի հետ բանակցել 5 կետերի մասին, որոնց մասին Ադրբեջանը 2,5 տարի բարձրաձայնում է»։ Ուշագրավ է, որ նոր պետնախարարին ներկայացնելիս ԱՀ նախագահ Հարությունյանն անուղղակի հակադարձել է Բաբայանի մտքին. «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր