Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

03 մար 2023 15:55

Ալիևի «միջուկային ֆիասկոն». նախագահական մակարդակի «ֆեյք նյուզն»-ն՝ ընդդեմ Գրոսիի՝ Մեծամորում սեփական աչքերով տեսածի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական կեղծ ու անհեթեթ հայտարարություններն է արել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի վերաբերյալ՝ շարունակելով շրջանառել այն թեզը, թե Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, թե ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ: Նա նաև մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, թե Հայաստանը իբր զբաղվում է միջուկային որոշ նյութերի ապօրինի վաճառքով, որոնք արտադրվում են Մեծամորի ատոմակայանում:


Ադրբեջանի նախագահն այս հայտարարություններն արել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպման ժամանակ՝ մոռանալով, սակայն, որ ամիսներ առաջ Ռաֆայել Գրոսին Հայաստանում էր, այցելել էր Մեծամորի ատոմակայան, իսկ այցից հետո «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ դրական էր գնահատել ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները:


«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել էր Գրոսին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր