Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

04 մար 2023 12:56

1 ամսվա ընթացքում 2-րդ անգամ փոխեցին Այվազովսկու ինքնությունը.Այվազովսկին հայ է. «Մետրոպոլիտեն»-ը փոխել է ծովանկարչի կտավին կից արված գրությունը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխել է նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» կտավին կից արված գրությունը։ Այս տեղեկությունը հայտնվել է պատկերասրահի կայքի պաշտոնական կայքում։


Նկարին կից գրված է. «Հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»։ Այվազովսկին ծնվել է Ղրիմում։


Թանգարանը մատնանշել է ծովանկարչի հայկական ծագումը։ «Օվկիանոսի հանդեպ արվեստագետի մտերմությունը սկսվել է իր հայրենիքից՝ Ղրիմի Սևծովյան Ֆեոդոսիա նավահանգստից, այն ժամանակ՝ Ռուսական կայսրության կազմում, իսկ այժմ՝ Ուկրաինայում»,- ասվում է կտավի նկարագրության մեջ։


2021 թվականի դեկտեմբերին պատկերասրահի ինտերնետային էջում նրա հավաքածուում ցուցադրված նկարի վերաբերյալ ոչ մի ծանոթագրություն չի եղել, իսկ Այվազովսկին ներկայացված էր որպես ռուս նկարիչ։ Այնուամենայնիվ, 2023-ի փետրվարին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը գրություն ավելացրեց՝ Այվազովսկուն ներկայացնելով որպես  ուկրաինացի նկարիչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր