Արտառոց դեպք Մալաթիա-Սեբաստիայում, դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց          Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան       Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը    

04 մար 2023 14:55

Բայդենը կշարունակի մաշկաբանական հսկողությունը, ամբողջ քաղցկեղային հյուսվածքը հեռացվել է

ԱՄՆ 80-ամյա նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի մասին հարցերը շարունակում են մնալ միջազգային մամուլի առաջին էջերում։

BBC-ն գրել է, որ անցած ամիս հերթական հետազոտության հետևանքով Բայդենը մաշկի քաղցկեղային ախտահարում է ստացել։

Սպիտակ տան հայտարարությունը վկայակոչելով՝ աղբյուրը գրում է, որ ամբողջ քաղցկեղային հյուսվածքը հեռացվել է, և հետագա բուժում չի պահանջվում։

Բժիշկը հավելել է, որ  Բայդենը կշարունակի մաշկաբանական հսկողությունը՝ որպես իր  առողջապահական խնամքի մաս:

Փետրվարին 80-ամյա նախագահը զննում է անցել, ինչից հետո Սպիտակ տունն ասել է, որ նա առողջ է և «պիտանի է պարտականությունների կատարմանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր