Տեսանյութ.Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ տարբեր ինտենսիվությամբ մարտեր են, նռնականետեր և ականանետեր են կիրառվել
![](https://yerkir.am/storage/articles/2023/03/05/a2845bd6349e1fe92d1e7935e5da46a9_1678013520.jpg)
Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ: Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:
«Վերոնշյալ գործողությունների վայրի նկատմամբ վերահսկողությունը խիստ կարևոր է և չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել»,- գրել է Աբրահամյանը: