Բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր կապ են տեսնում դիվերսիայի ու Լավրովի Բաքու կատարած այցի միջև. Ալիևը նաև դաշույն է խրում ռուսների մեջքին
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/1531820410_styopa_safaryan.jpg)
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ Լաչինի միջանցքը բացելու Հաագայի դատարանով պարտավորությունն էլ ավելի է շտապեցնում նրանց։
«Արդեն 6 ամիս է Ալիևը Պուտինի հետ այդ նպատակով ճգնում են վերաբանակցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նոր պայմաններով, իսկ Երևանը մերժում է դրան մասնակցել։ Այս կոնտեքստում պետք է արձանագրել, որ անցակետ տեղադրելու նպատակ հետապնդող Բաքվի սադրանքները, ինչպես նախօրեինը, հստակ տեղավորվում են ռուս-ադրբեջանական նույնատիպ շահագրգռությունների դաշտում:
Հետևաբար, բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր կապ են տեսնում դիվերսիայի ու Լավրովի Բաքու կատարած այցի միջև…
Միաժամանակ ադրբեջանական խաղն էլ այդքան պարզ չէ’ խաղալով ռուսական շահագրգռությունների դաշտում Ալիևը նաև դաշույն է խրում նրանց մեջքին’ խորացնում է ռուս խաղաղապահության ճգնաժամը’ նրանց հանդեպ աճող դժգոհության ֆոնին փորձելով հասնել հայերի ու Արևմուտքի ձեռքերով նրանց հանելու։ Այնպես որ’ Բաքվի խաղը մի կողմից ձեռնտու է ռուսներին, մյուս կողմից էլ դա Արևմուտքում գնահատողներ կգտնվեն»,- գրել է Սաֆարյանը: