ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

06 մար 2023 11:44

Իրանում արտադրել են տեղական սարքեր և դեղամիջոցներ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար

Իրանի Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի քաղցկեղի հետազոտական կենտրոնի ղեկավարը հայտարարել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նոր սարքերի և դեղամիջոցների արտադրության մասին, գրում է ParsToday-ը։


Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման՝ Իրանի Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի քաղցկեղի հետազոտական կենտրոնի ղեկավար Մոհամմադ Էսմայիլ Աքբարին ասել է, որ համալսարանի քաղցկեղի հետազոտական կենտրոնի մասնագետները Թեհրանի համալսարանի Էլեկտրոնիկայի ֆակուլտետի հետ համատեղ արտադրել են տեղական  սարքեր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:


Աքբարին հավելել է, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար տեղական սարքեր արտադրելուց բացի, իրանցի մասնագետները կարողացել են նաև մշակել կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության տարբեր մեթոդներ՝ նվազագույն բարդություններով և գիտական նոր ձեռքբերումներ գրանցել  միջազգային մակարդակով։


Նա հայտարարել է, որ այս կենտրոնը կարողացել է նաև արդյունավետ դեղամիջոցներ արտադրել քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ համագործակցությամբ։


Աքբարին նշել է, որ Իրանում առաջին անգամ արտադրվել է սառը պլազմա, որն աշխարհում շատ հազվադեպ է հանդիպում։


«Չնայած պատժամիջոցներին և համաշխարհային քաղաքական ճնշումներին, ԻԻՀ հաղթահարել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել՝ ապավինելով գիտական և բժշկական ոլորտներում ժողովրդի, հատկապես երիտասարդների կարևոր դերին»,- գրում է կայքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր