Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել          Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան       Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ    

06 մար 2023 13:04

Ադրբեջանական տելեգրամ ալիքներով ծիծաղ առաջացնող անորակ տեսանյութ են հրապարակել, որոնք հաստատում են հայկական կողմի պնդումները

Ադրբեջանն անցել է իրականությունը խեղաթյուրելու պրիմիտիվ մեթոդների՝ կեղծ տեսանյութեր են սարքում, որն անգամ առաջին կուրսեցի այթիշնիկներն են բացահայտում։

Ադրբեջանական տելեգրամ ալիքներով ծիծաղ առաջացնող անորակ տեսանյութ են հրապարակել, իբրև ապացույց իրենց այն կեղծ թեզի, թե Հայաստանից զենք-զինամթերք է տեղափոխվում Արցախ: Փորձում են արդարացնել երեկ տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը եւ հերթափոխի գնացող ոստիկանների գնդակահարությունը։

Սակայն այդ տեսանյութերում ոչ միայն հստակ չի հասկացվում, թե ինչ ճանապարհ է, այլ մեքենաների պատկանելությունն անգամ չի երեւում:

Նման տեսանյութերով հնարավոր չէ երեկվա դիվերսիոն հարձակումը հիմնավորել, քանի որ եթե ոստիկանական մեքենայում զենք-զինամթերք լիներ, ինչի մասին հայտարարում է ադրբեջանական քարոզչամեքենան, ապա դիվերսանտները վստահաբար դրանք լուսանկարած կլինեին և մամուլով տարածած կլինեին: Չկան հստակ լուսանկարներ, չկան ապացույցներ, կան կեղծ տեսանյութեր եւ կեղծ պնդումներ, որոնք հաստատում են հայկական կողմի պնդումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր