Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

07 մար 2023 18:25

Պետք է պատրաստ լինենք. Թշնամին կփորձի լարվածություն ստեղծել առաջնագծում

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Քիչ առաջ լսեցի Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը՝ կապված Ադրբեջանի կողմից հնչեցված վերջնագրերի հետ։


Ցավալիորեն, ստիպված ենք ընդունել ի գիտություն, որ ճանապարհի բացվելը հետաձգվում է անորոշ ժամանակով, ավելին՝ Ադրբեջանը փորձելու է նոր սադրանքներ անել նաև այլընտրանքային ճանապարհներին՝ թույլ չտալու հումանիտար ապրանքների ներկրումը Արցախ։


Պետք է պատրաստ լինենք էլեկտրաէներգիայի ու գազի ավելի երկարատև անջատումներին, հնարավոր է՝ նաև ինտերնետի մալուխները էլի փորձեն կտրել։
Լայնածավալ հարձակում Արցախի վրա այս փուլում հավանական չէ, բայց թշնամին կփորձի լարվածություն ստեղծել առաջնագծում։


Կենսական անհրաժեշտություն է գիտակցել բոլոր վտանգները և առանց խուճապի պահել Արցախը։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արցախցիները շարունակեն ամուր մնալ սկզբունքներում։ Մնացածը հաղթահարելի է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր