ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը          Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News       Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար    

07 մար 2023 14:25

Եվ ո՞րն է նրանց տված օգուտը. ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել

«Փետրվարի 20-ին Հայաստան ժամանեց Եվրոպական Միության 100 քաղաքացիական դիտորդ, որոնցից 50-ն անզեն է, իսկ մյուս 50-ը հայտնի չէ, թե ինչով է զինված։ Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե ինչ գործառույթ են կատարելու ԵՄ դիտորդները, միայն հայտարարվել է, որ «նպաստելու են սահմանամերձ շրջաններում կայունությանը, մարդկանց համար վստահություն եւ անվտանգություն կառուցելուն, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանն են աջակցելու»։


Հայտնի է, որ դիտորդները 2 տարով են եկել Հայաստան, նրանց օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում, սակայն սահմանամերձ համայնքներում դիտարկում իրականացնելու համար խմբեր են ձեւավորվել։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջանները դիտարկելու համար ստեղծված խումբը տեղակայվել է Մարտունի քաղաքում՝ հենց քաղաքի մատույցներում գտնվող հյուրանոցներից մեկում, թեեւ պարբերական զինված բախումներն ու Ադրբեջանի կողմից սադրանքները Վարդենիսի սահմանային հատվածում են տեղի ունենում։ Հավանաբար, ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել»։
«Հրապարակ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր