Տեսանյութ․ Նշվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, ինչ խորհուրդ ունի այն          Զանգեզուրի միջանցքի նախագիծը ծուղակ է Իրանի և Ռուսաստանի շրջափակման համար       Վիճաբանություն, դանակահարություն Աբովյան քաղաքում, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար    

07 մար 2023 21:31

Տեսանյութ.44- օրյա պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել՝ ինձ անհասկանալի պատճառներով

Պատերազմն այսպես կարող էր չավարտվել, ունեցել ենք բավականաչափ ռազմատեխնիկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իրեն անհասկանալի պատճառներով մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել։


«Մենք, այո, բանակ ունեցել ենք և մեր բանակը դա ապացուցել է մինչև ընդհուպ 2018 թվականը։ Որևէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018 թվականից հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, իսկ մինչև 2018 թվականը մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն։ Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերթ, ռազմատեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար։ Մեր ամենահզոր զենքերն ուղղակի չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով չեն օգտագործվել»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր