Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

07 մար 2023 23:13

Տեսանյութ.Թբիլիսիում ցույցեր են, Վրաստանի նախագահը չեղյալ է հայտարարել Նյու Յորքում իր հանդիպումները

Վրաստանում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունենում: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղյալ է հայտարարել ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում իր բոլոր հանդիպումները:

Նա ուղերձով կդիմի ժողովրդին, այս մասին հայտնել են Վրաստանի նախագահի նստավայրից:
«Վրաստանի նախագահը գտնվում է ԱՄՆ-ում։ Նախագահը չեղյալ է հայտարարել իր բոլոր հանդիպումները, որոնք նախատեսված են այսօր ՄԱԿ - ում, եւ պատրաստվում է դիմել բնակչությանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Վրաստանում ցույցերի պատճառը Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն է:

Տեսանյութը՝ Hayacq.com-ի Տելեգրամյան ալիքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր