Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել          Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է       Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով    

08 մար 2023 14:05

Բայրամովը կրկին Պուտինի հատուկ ներկայացուցչի մոտ բողոքեց Հայաստանից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։
 
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են հումանիտար և մշակութային ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային հումանիտար նախագծերին վերաբերող հարցեր։ Բայրամովը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ու իր դժգոհությունը հայտնել։
 
«Ընդգծվել է, որ հայկական կողմից օրեցօր աճող սադրանքները դժվարություններ են ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար, իսկ տարածաշրջանում իրավիճակի սրման տանող քայլերը խոչընդոտում են խաղաղությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
 
Միխայիլ Շվիդկոյն էլ նշել է Ադրբեջանում անցկացվող միջազգային ֆորումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել մշակութային ու հումանիտար ոլորտներում։ Հավելենք, որ Շվիդկոյը ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգի հայտնի ներկայացուցիչներից է։
 
Պուտինի ներկայացուցիչը 2021 թ-ին այցելել էր գրավյալ հայկական Շուշի ռուսաստանցի քաղաքագետների, պատգամավորների, փորձագետների պատվիրակության հետ և ադրբեջանական կողմի հետ կոնֆերանս անցկացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր