«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ          Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները       «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»    

08 մար 2023 16:11

Ավելի լավ է չխճճես ու քեզ ավելի վատ դրության մեջ չգցես` շատ վատ մեկնաբանություն ես արել, վտանգավոր դիրքորոշում հնչեցրել.Պետնախարարին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 


«Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը, նշելով, որ իր ձևակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»:


Փորձ անելու մասով` ավելի լավ է չխճճես ու քեզ ավելի վատ դրության մեջ չգցես` շատ վատ մեկնաբանություն ես արել ու առանց որևէ մեկի փորձ անել-չանելու, վտանգավոր դիրքորոշում ես հնչեցրել:


Հուսով եմ, որ բացի հրապարակային սրբագրումից, այն ինչ երեկ ասվել է գաղափարական առումով ներքին համոզմունք չի:


Հիշեցնեմ, որ Արցախի պետնախարարն ավելի վաղ հայտարարել էր, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:


Այն, որ պետնախարարն իր հայտարարությամբ չափազանց վտանգավոր գիծ էր հատել` միանշանակ է, բայց որ գոնե հանրային ձևով խմբագրում է ասածը` արդեն վատ չի»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր