Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին          Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին       Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ    

09 մար 2023 10:02

Արցախում կիրակի օրվա ահաբեկչությունից մոտ մեկ շաբաթ առաջ արտակարգ դեպք է գրանցվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում կիրակի օրվա ահաբեկչությունից մոտ մեկ շաբաթ առաջ արտակարգ դեպք է գրանցվել։ Արցախում խոսում են, որ փետրվարի վերջին Ստեփանակերտի եկեղեցու պատերին գիշերը կանաչ ներկով ինչ-որ մեկը գրառումներ է արել։ Առավոտյան դա հայտնաբերելով՝ իշխանությունները հանձնարարել են արագ «շլիֆովկա» անել պատերը՝ մաքրել գրությունը։


Խոսում են, որ գրառումները ուղղված են եղել նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բանն այն  է, որ Հարությունյանը հենց այդ եկեղեցու մոտ է սկսել նախընտրական իր խոստումները եւ հետո ընտրվել նախագահ։ Ասում են՝ գրառումներով հիշեցրել են մոռացված խոստումների մասին, բայց թե ինչու եկեղեցու պատերի վրա, արցախցիները չեն կարողանում հասկանալ»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր