Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

09 մար 2023 11:29

«Իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի՝ 3 ամիս շարունակվող շրջափակմանն ու մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը. «Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում. նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը դարանակալել և հարձակվել է ծառայողական նպատակներով ուղևորվող ոստիկանների վրա. երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել:
 
Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023թ. փետրվարի 18-ին Մյունխենում Ալիևի հայտարարության ֆոնին. նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջինների իրավունքների ու անվտանգության հարցը: Ալիևը, սակայն, ասել էր, որ դրանք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ:
 
Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, ու ահա դրանից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց սադրանք, որը այլ կերպ՝ քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել,- ասաց Փաշինյանը:
 
Նրա խոսքով՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. «1-ին՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցում ու ռազմական նոր սադրանքի համար անհրաժեշտ ֆոնի ստեղծում: 2-րդ՝ ստեղծել կեղծ ապացույցներ, թե ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում: 3-րդ՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը՝ միջանցքը բացելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
 
Նրա խոսքով՝ այս ամենի ֆոնին հրատապ է դառնում ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր