Մի անհանգստացեք, ես սիրահարված եմ, բայց չեմ կուրացել դրանից.76-ամյա Շերը 40 տարով փոքր Էդվարդսի նկատմամբ զգացմունքը չի թաքցրել
Երգչուհի Շերն ու նրա բոյֆրենդը՝ պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսը որպես զույգ առաջին անգամ պաշտոնական երևացել են հանրության առջև և չեն թաքցրել իրենց զգացմունքները միմյանց հանդեպ։ Այս մասին պատմող նկարները հրապարակում են Global Look Press ֆոտոբանկը և Reuters գործակալությունը։
76-ամյա Շերը և 37-ամյա Ալեքսանդր Էդվարդսը ներկա են եղել Versace FW’23/24 ցուցադրությանը, որը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի՝ մարտի 9-ին, Արևմտյան Հոլիվուդի Pacific Design Center-ում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Երգչուհու հագին եղել է մանուշակագույն հագուստ։ Նա հագել էր կաշվե բաճկոն, կիպ տաբատ և բարձրակրունկ կոշիկներ։ Իր հերթին նրա ընկերը հայտնվել է սև բաճկոնով՝ ոսկե կոճակներով, պոլո շապիկով և տաբատով։
Նրանք գրկախառնված կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար, ձեռքերը բռնել ու համբուրվել:
Անցյալ տարվա նոյեմբերին Շերը հաստատեց սիրավեպը պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով իրենից 40 տարով փոքր է։
«Սերը մաթեմատիկա չգիտի: Ես մեզ չեմ պաշտպանում. Ատողները ատելու են… Կարևոր չէ, քանի որ մենք ուրախ ենք և ոչ մեկին չենք անհանգստացնում։ Եվ մի անհանգստացեք, ես սիրահարված եմ, բայց չեմ կուրացել դրանից»,- գրել է նա Twitter-ում:
Դեկտեմբերին Շերը ակնարկեց Ալեքսանդր Էդվարդսի հետ իր նշանադրության մասին։ Երգչուհին հրապարակել է մատանու լուսանկարը՝ մակագրելով՝ «Ոչ մի խոսք, Ալեքսանդր»։ Սակայն երգչուհու շրջապատի մարդիկ վստահեցրել են, որ նա ամուսնության առաջարկ չի ստացել, իսկ մատանին, որը նա շտապել է ցուցադրել սոցիալական ցանցերում, ընդամենը «նվեր» է։