Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

13 մար 2023 11:03

«Պրովոկացիոն և ոչ բարեկամական քայլ» է սա.Իրանի ռազմական ավիացիան հետախուզում է Արցախի օկուպացված տարածքները

2023 թվականի մարտի 11-ին, ժամը 09․44-ից մինչև 10․26-ը, Իրանին պատկանող ռազմական ինքնաթիռն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական սահմանի երկայքնով։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունում։

Հաղորդվում է, որ իրանական ինքնաթիռն աշխատել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Կովսական քաղաքի ուղղությամբ։

«Ինքնաթիռը թռչել է սահմանից 3-5 կիլոմետր հեռավորության վրա, երբեմն էլ ուղիղ սահմանի վրայով»,-նշված է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը ռազմական ինքնաթիռի թռիչքը գնահատում է Իրանի կողմից որպես «պրովոկացիոն և ոչ բարեկամական քայլ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր