Տեսանյութ.Այս դերքում կսկսեն ուշադիր նայել իրենց «նախկին տերերին». ՀՀ-ն կմիանա ՌԴ-ին, երբ թուրքերը սկսեն կոտորել հայերին.Սերգեյ Կուրղինյան

«Դա տեղի կունենա ոչ թե «ռուսական իմպերիալիզմի» պատճառով, ինչպես այսօր փորձում են ներկայացնել, այլ այն բանի հետևանքով, որ Կենտրոնական Ասիայում և Կովկասում կսկսեն ուշադիր նայել իրենց «նախկին տերերին»։ Այս հանրապետություններում ազատություն կամ արդիականացում չի լինի, այնտեղ ամեն ինչ կհասցվի արևելյան գաղութատիրության ամենադաժան ձևերին»,-նշել է Կուրղինյանը։
Միաժամանակ նա նաև ընդգծել է, որ հնարավոր են նախկին ԽՍՀՄ երկրների զարգացման այլ տարբերակներ, և բերելով Հայաստանի օրինակը, նշել է, որ ՀՀ հեռանկարների վերաբերյալ խոսել է Իրանի ներկայացուցչի հետ, որն իրեն ասել է. «Եթե թուրքերը սկսեն շատ «շարժվել» այնտեղ, ապա մենք կգրավենք ամբողջ Հայաստանը»:
«Թուրք-իրանական հակամարտությունը կա, հիմա այն կոծկվում է ինչ-որ ընդհանուր իսլամական հաշտեցմամբ, բայց դա նենգ բան է»,-ասաց Կուրգինյանը, ակնարկելով, որ այս պետությունների դեպքում այդ գործոնը կարող է ստիպել նրանց մտածել Ռուսաստանի հետ վերամիավորման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում 28:45 կետից։